ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

Նիկոլի չափ անբարոյականություն է հայրենիքի կործանման կանխատեսումներով հանրության հոգեվիճակը քայքայելը

Նիկոլի չափ անբարոյականություն է հայրենիքի կործանման կանխատեսումներով հանրության հոգեվիճակը քայքայելը
09.08.2025 | 14:36

Էդ որ խելոք դեմքերով հայտարարում են, թե կլինի սա կամ նա, Հայաստանը կստորագրի այս թուղթը, կտա այս տարածքը, մի քանի օրից կլինի այս բանը, այն բանը, և այդպես աղետների շարան։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ-որ աղբյուրից տեղեկություններ ունե՞ն, թե՞ ուղղակի կանխատեսում են։

Եթե տեղեկություններ ունեն, ապա կարևոր է փորձել այդ աղետների դեմն առնել։ Եթե կա այդպիսի խորքային տեղեկություն, ապա կլինի նաև կանխելու միջոց։ Կանխել է պետք գործողություններով, ոչ թե ուղղակի հայտարարել խելոք երևալու համար, որ հետո էլ ասեն՝ տեսա՞ք, ես գիտեի։

Եթե կանխատեսում են, ապա ինչո՞ւ են քաղաքագետ կամ քաղաքական գործիչ։ Թող մերօրյա Վանգա լինեն, այդկերպ գոնե փող կաշխատեն։

Եթե կանխատեսում են, գոնե թող լավ բան կանխատեսեն, մեկ է՝ օդից է ու ոչ մի հիմք չունի։ Գոնե ժողովրդի նյարդերի հետ չեն խաղա։

Իսկ ընդհանրապես, Նիկոլի չափ անբարոյականություն է հայրենիքի կործանման համոզված կանխատեսումներով քայքայել հանրության հոգեվիճակը և պայքարի ոչ մի հույս չթողնել։

Որոշ «ընդդիմադիրների» թվում է, թե սարսափելի և անխուսափելի իրողությունների մասին խոսելով՝ մարդկանց ոտքի կհանեն, բայց այդպես չէ։ Ժողովուրդը լավ գիտի, հասկանում է, որ Նիկոլը չարիք է, բայց երբ ամեն կողմից լսում է, թե Նիկոլը այսպես կանի, երկիրը կկործանվի, այսպիսի վատ բան կլինի, այնպիսի վատ բան կլինի, արդեն ոտքի կանգնելու ոչ մի ցանկություն և ուժ չի մնում։ Մարդիկ թևաթափ են լինում ու սպասում կործանման։

Մի ոչնչացրեք ժողովրդի պայքարի ոգին ձեր պարզունակ հնարքներով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4230

Մեկնաբանություններ